«Փաստ» թերթը գրում է. «2018թ. իշխանափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, կայուն չեն, ուստի, նաեւ դրանով պայմանավորված, ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն. ռուսական կապիտալը ոչ միայն չի ավելանում, այլեւ, որոշ տեղեկություններով, սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը:
Փաստ է, որ ռուսական կապիտալի ներկայացուցիչները զգուշորեն մի կողմ են քաշվել՝ չմիջամտելով ոչ մի գործընթացի եւ ձեռնպահ մնալով հայաստանյան զարգացումներից:
Ըստ մեր տեղեկությունների, աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպումներից հետո փորձել է հանդիպել ռուսաստանահայ բիզնեսի ներկայացուցիչների հետ, սակայն, օրինակ, Կամո Ավագումյանն ու Սամվել Կարապետյանը չեն ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ:
Ի դեպ, այս ամենի ֆոնին հարկ է հիշեցնել, որ այս անձինք ժամանակին ՀՀ տնտեսության մեջ լուրջ ներդրումներ են արել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը