30 01 2019

Արցախում պաշտոնանկությունները կարող են շարունակվել․ «Հրապարակ»

Արցախում պաշտոնանկությունները կարող են շարունակվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախում պաշտոնանկությունների ալիքն առաջիկայում, հնարավոր է՝ շարունակվի։

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին պաշտոնին հրաժեշտ տվեց Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, և լուրեր կային, որ հեռացվելու է նաև նրա տեղակալը՝ ԼՂ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին:

Ինչո՞ւ․ հարցին ղարաբաղյան մեր աղբյուրն ասաց․ «Վաղուց էին ցանկանում նրան պաշտոնանկ անել` «Ռիժի Լյովի» հետ, սակայն ձեռնպահ մնացին, շատ ինքնուրույն է։ Բայց նա դրսից էլ կարող է իր ազդեցության տակ պահել բավականին մեծ սեգմենտ՝ հարգում են իրեն»:

Ի դեպ, Ղարաբաղում կարծում են, որ հայոց բանակի տոնի առթիվ Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար չի բացառվում նաև «Վիտոյին»` Վիտալի Բալասանյանին հանեն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։  Չնայած, ըստ մեր աղբյուրի, պատճառը նաև կարող է այլ լինել. Ղարաբաղում չեն բացառում, որ նախագահական վաղաժամ ընտրություններ լինեն։ Եվ եթե ՀՀ իշխանությունների ֆավորիտն Արայիկ Հարությունյանն է, ապա քոչարյանական թիմի թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի Բալասանյանը»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ