28 01 2019

Փաշինյանի «հոգին էլ չի փառավորվում»․ Politik.am

Փաշինյանի «հոգին էլ չի փառավորվում»․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 26-ին  մասնակցեց  ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվեցին ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, գնահատել ոստիկանության աշխատանքը, այն համարել բացառիկ։ Փաշինյանի համոզմամբ ոստիկանությունը կարողացել է անցած ընտրությունների ընթացքում ապահովել քաղաքացիների ազատ կամարտահայտումը։

Փաշինյանը այս ամենը ասում է՝ այն նույն ոստիկանությանը, ում նկատմամբ 2008 թվականին բռնության կոչեր էր հնչեցնում։ Ոստիկանության ծառայողները, ովքեր 2008 թվականին փորձում էին վերահսկել իրավիճակը քաղաքում և թույլ չտալ անկարգությունների տարածում Փաշինյանի համար թշնամիներ էին։ Այդ ծառայողների մեծ մասը այսօր էլ շարունակում է ծառայել ու հետաքրքիր է ինչպես էին նրանք իրենց զգում, երբ Փաշինայնը գովաբանում էր նրանց։ Սա այն դեպքում, երբ 2008 թվականին Փաշինյանի «հոգին փառավորվում էր», երբ իր կողմնակիցները վահան էին խլում ոստիկաններից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ