«Հրապարակ»-ը գրում է․ «Արարատի հռչակավոր մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին: Մարզից տեղեկություններ ենք ստանում, որ նա որոշել է հերթով ազատվել բոլոր ոչ յուրային տնօրեններից, առաջնահերթության կարգով նրանցից, որոնք ծառայել են նախկին իշխանություններին կամ ունեն մտերիմ կապ:
Օրինակ՝ Սիսավանի երիտասարդ տնօրեն Նարինե Գալստյանի աշխատանքային ժամկետն ավարտվել է, սակայն, ըստ տեղեկությունների, Գարիկ Սարգսյանը զգուշացրել է՝ հանկարծ մտքով չանցնի նորից մրցույթին մասնակցել, քանի որ Գալստյանն Ավշարի Գրիգորյանների մտերիմն է:
Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Արարատի թիվ 1 դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթի ժամանակ է խոչընդոտներ ստեղծել, որ կառավարությունը նշանակի իր հովանավորյալին: Դպրոցի խորհրդի անդամներից երկուսն արդեն որերորդ անգամ անհարգելի պատճառով ներկա չեն գտնվել նիստին, թեկնածուները եղել են երեքը՝ Նելլի Ղազարյան, Հայկ Խանոյան և Վահրամ Մանուկյան. վերջինս մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալն է:
Հունվարի 18-ին էլ մարզպետի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է Բյուրավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանը, որին 2 նկատողություն է տվել ու, այսպես ասած՝ «օրինական» ձևով ազատել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը