24 01 2019

Վանեցյանն ավելի է բորբոքել ավտոներկրողներին․ «Ժամանակ»

Վանեցյանն ավելի է բորբոքել ավտոներկրողներին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այցը ավելի է բորբոքել ավտոներկրողներին, ովքեր չեն կարողանում իրենց մեքենաները ներմուծել Հայաստան եւ արդեն տեւական ժամանակ է՝ գտնվում են հայ-վրացական սահմանի, այսպես կոչված, չեզոք գոտում:

Ավտոներկրողները պատրաստվում են այսօր բողոքի ցույց կազմակերպել եւ պահանջել, որ կառավարությունը հաշվի նստի իրենց իրավունքների հետ:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատաշենի մաքսակետ այցելած Արթուր Վանեցյանը, ըստ էության, վերջնաժամկետ է տվել ավտոներկրողներին եւ պահանջել, որ նրանք մեկշաբաթյա ժամկետում մեքենաները հանեն այդ տարածքից: Այս պահանջը այնքան էլ օրինական չէ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի իշխանությունները աջ կառավարման ղեկային համակարգ ունեցող մեքենաների սեփականատերերին պարտադրում են վեցամսյա ժամկետում վերասարքավորել մեքենաները, մինչդեռ մեքենաների սեփականատերերը այդ պահանջը համարում են հակաիրավական»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ