«168 Ժամ»-ը գրում է․ «Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը` հանդիպումները, որոնք ժամեր են տևում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին է»,- մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
«Աչք էր զարնում, որ Ալիևը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված, քանի որ Ալիևը հաղթում է այս պարտիան, քանի որ Փաշինյանն ասում էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, և ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ: Ներկայումս նրանք խոսում են վստահության միջոցների մասին:
Ցանկացած լուրջ, կիրթ կոնֆլիկտաբան կարող է ձեզ համար հստակեցնել, նույնիսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողը կարող է ասել, որ կոնֆլիկտների հանգուցալուծման պրոցեսում կողմերը սկսում են վստահության մեխանիզմների մշակման, խաղաղության մասին խոսել միայն այն ժամանակ, երբ որոշակի փուլեր են անցած լինում, այսինքն` սա տեղի է ունենում բանակցային երրորդ կամ չորրորդ փուլում, երբ նախորդ փուլերը հաղթահարված են:
Ներկայումս նրանք հնչեցնում են երրորդ-չորրորդ փուլերը, իսկ առաջին փուլերը չեն մանրամասնում: Հայաստանյան քաղաքագետներն ու փորձագետները ռոմանտիկներ են, եթե կարծում են, որ առանց Ղարաբաղի ոչինչ չի կարող որոշվել: Որոշվում է, ինչպես տեսնում ենք»,- նկատել է նա:
Քաղաքագետը նաև հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջան:
Սրան, ըստ նրա՝ կհետևի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին և կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, և «ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի»։
«Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է վերադարձնել շրջանների մի մասը, նա բաց է ասում այդ մասին, բայց թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել՝ հստակ չէ, հայկական կողմը լռում է, բայց եթե հայկական կողմը չխոսեր ադրբեջանական կողմի հետ այդ մասին, Ալիևը Փաշինյանի հետ երբեք նման կերպ չէր շփվի, այլ կսպառնար պատերազմով և կխոսեր վերջնագրերի լեզվով»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը