23 01 2019

Արմեն Մարտիրոսյանն արտագաղթել է․ «Ժողովուրդ»

Արմեն Մարտիրոսյանն արտագաղթել է․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախա­գահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակու­թյուն հաստատելու նպատակով: 

Հատկանշական է, որ նա ժամանակին բավական ոգևորված էր թավշյա հեղափոխությամբ, բազմիցս խոսում էր այն մասին, որ «Ժառանգություն»-ը իր ակտիվ մասնակցությունն է ու­նենալու այս գործընթացներում:

Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի չընդունվելուց հետո «Ժառան­գությունը» որոշեց չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: 

Թերթի տեղեկություններով՝ Արմեն Մարտիրոսյանը մինչ ընտրությունները առաջարկ է ստացել «Մենք» դաշինքից իրենց ցուցակում ընդգրկած լինելու համար, սակայն մերժել է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Մարտիրոսյանից ճշտել, թե ինչու է մեկնել Հայաստանից, սակայն այդպես էլ հստակ պատասխան չի ստացել: «Այս պահին չեմ ուզում մեկնաբանել»,-համացանցով զրուցելիս ասել է նա։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ