22 01 2019

Ինչպե՞ս խաղաղ ապրել Քյարամ Սլոյանին գլխատողի հետ․ Politik.am

Ինչպե՞ս խաղաղ ապրել Քյարամ Սլոյանին գլխատողի հետ․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցավ  Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարԶոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպման ավարտից հետո երկու երկրների ԱԳՆ-ները հայտարարություն տարածեցին, որ «ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղության»։

Հանդիպումից անմիջապես հետո հայկական կողմը անցել է գործի և հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժներ է պատրաստում նախկին բարեկամության մասին, որը կարող է նաև վերականգնվել։ Նոր իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են այս թեզը քննարկման առարկա դարձնել հանրության շրջանում, դե իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ է ասել, որ Ալիևը իր վրա լավ տպավորություն է թողել։

Իսկ այս ընթացքում որևէ բան չի փոխվել Ադրբեջանում։ Այդ երկրի ղեկավարը շարունակում է ատելություն քարոզել իր հասարակության շրջանում ու հայտարարում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում։

Ու հարց է առաջանում, թե ում հետ են նոր իշխանությունները պատրաստվում խաղաղ ապրել, եթե հակառակ կողմի վարքագծում ոչինչ չի փոխվել։ Իշխանությունները փորձում են Հայաստանի հասարակությանը խաղաղության դասեր տալ այն դեպքում, երբ մեր հասարակությունը երբեք էլ պատերազմ չի ուզել։ Որևէ մեկը չի կարող հիշել դեպք, որ Հայաստանում հերոսացնեն հակառակորդի գլուխը կտրած զինվորականին, կամ քնած մարդուն կացնահարող զինվորականին բարձր կոչումներ շնորհեն։ Իսկ Ադրբեջանում մենք տեսել ենք, թե ինչպես են Քյարամ Սլոյանին գլխատող զինվորականին շքեղ մեքենայով պարգևատրում, իսկ Գուրգեն Մարգարյանին կացնահարողին բարձր զինվորական կոչումներ շնորհում։ «Խաղաղության նախապատրաստվող» Ադրբեջանում այս մարդկանց զրկե՞լ են իրենց կոչումներից հայտարարե՞լ են, որ Սաֆարովը այլևս ազգային հերոս չէ։ Իհարկե, ոչինչ էլ չեն արել, նրանց համար այս մարդիկ շարունակում են հերոս համարվել։

Ու այս դեպքում լավ կլինի՝ իշխանությունները սին հույսեր չտան հասարակությանը, թե Ադրբեջանը  իր ժողովրդին նախապատրաստում է խաղաղության, ու այդ երկիրը փորձելու է խաղաղ ապրել Հայաստանի հետ։ Խաղաղություն բոլորս ենք ցանկանում, բայց այն անհնար է Քյարամ Սոլյանին գլխատած զինվորականի և նրան հերոսացնող հասարակության հետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Politik.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ