«Ժամանակ»-ը գրում է․ «Սևանա լիճը շարունակում է դատարկվել, ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցյալ տարվա համեմատ լճի ջրի մակարդակը իջել է հինգ սանտիմետրով: Եթե նախորդ տարի այն գտնվում էր ծովի մակերևույթից 1900,42 նիշի վրա, ապա այսօր արդեն 1900,37-ի:
Սա ոչ միայն բնապահպանական աղետ է, այլ նաև Սևանա լճի մասին օրենքի խախտում, որի հստակ պահանջն է Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացումը:Չնայած աշխարհի ամենաժողովրդավարական իշխանությունները կարող են ասել, որ այս օրենքն ընդունվել է նախորդ հանցավոր իշխանությունների օրոք, և այդ պատճառով դրա կատարումը պարտադիր չէ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը