19 01 2019

Ինչպե՞ս արագացնել նորեկների ուսումնառությունը․ «Հրապարակ»

Ինչպե՞ս արագացնել նորեկների ուսումնառությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք, անշուշտ, դեմ չենք, եւ ոչ մի ողբերգություն չկա նրանում, որ այսօրվա իշխանություններն անփորձ են եւ գիտելիքների ու հմտությունների պակաս ունեն։ Շատ ավելի վատ կլինի, եթե պարզվի, որ ոչ միայն շատ բաներ չգիտեն ու չեն պատկերացնում, այլեւ սովորել էլ չեն ուզում։

Մեր փրկությունը նրանց սովորելու ցանկության եւ սովորածն արագ ընկալելու ընդունակության մեջ է։ Երեկ պատմեցին, որ արտաքին գործերի նախարարությունում տագնապած են նորընտիր պատգամավորների անտեղյակությամբ եւ կարծում են, որ մենք ժամանակ չունենք սպասելու, թե երբ են նրանք յուրացնելու պատգամավորական դիվանագիտության նրբությունները։ Իրենց անզգույշ պահվածքով ու հայտարարություններով նրանք կարող են մեծապես վնասել մեր պետության շահերին, ուստի մտմտում են, թե ինչպես արագացնեն «ուսումնական» պրոցեսը։

Եվ անգամ առաջարկներ են եղել պատգամավորներին՝ գոնե արտաքին հարաբերություններին առնչվող մասին, մի քանի ամսով նստեցնել դիվանագիտական ակադեմիայի առաջին կուրսում եւ որոշ գիտելիքներ փոխանցել։ Նման մի առաջարկ էլ կրթության նախարարության երկարամյա չինովնիկներից մեկն էր օրեր առաջ անում։ Ասում էր՝ գուցե նորանշանակ նախարարներ-փոխնախարարներին միքանիամսյա դասընթացների՞ ուղարկեն Կառավարման ակադեմիա, որ սովորեն հանձնարարություն տալ, գրությունները մակագրել, ժողով անել, փաստաթղթերի հետ աշխատել, մարդկանց հետ հարաբերվել։

Այսինքն՝ պետական ապարատում աշխատելու տարրական ունակություններ յուրացնել։ Որ ապարատային հին աշխատողները չստանձնեն ուսուցչի դեր եւ չծիծաղեն պաշտոնով իրենց գերազանցող, բայց իմացությամբ իրենց շատ զիջող ղեկավարների վրա։ Լավ առաջարկներ են։ Իհարկե, լավ կլիներ, որ պաշտոն ստանային այդ տարրական գիտելիքներն ունեցող մարդիկ, բայց ինչ արած։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ