«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը դադար է վերցնելու ԱԺ մշտական հանձնաժողովների հարցի քննարկումից հետո: Ավելի ուշ կանցնի մյուս երկու հարցերին՝ կառուցվածքի հնարավոր փոփոխության հարցին և կառավարության ծրագրին: Հենց այս հանգամանքն էլ վերջին օրերին տարակուսանք էր առաջացրել նաև պատգամավորների մոտ, ովքեր կարծում էին, թե վերջին երկու հարցերն էլ քննարկվում իրար հետևից։ Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս պահի դրությամբ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը վերջնականապես պատրաստ չէ, քանի որ մի քանի միացումների շուրջ տարընթերցումներ և անհամաձայնություններ են եղել և անգամ հենց իշխող ուժի ներսում»։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը