«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական և «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել և ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղևորություններից։
Նրանք հետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, ապա տարեմուտը նշելու է կառավարական ամառանոցում՝ ընտանիքի հետ։ Նա թերևս կարծում է, որ նորաթուխ իշխանությունը պետք է համեստ կենցաղի օրինակ ցույց տա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը