«Հրապարակ»-ը գրում է․ «Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆրակցիան մտադիր է «քննության» ենթարկել նոր իշխանություններին և առաջարկելու է ԵԱՏՄ հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ստեղծել:
Նշենք, որ արդեն ներքին շրջանառության մեջ է դրվել ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման ու դրանց գործունեության ոլորտների սահմանման վերաբերյալ նախագիծը, համաձայն որի՝ պետաիրավականից կրկին կառանձնացվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչպես անցյալում էր, և կրթության, գիտության հանձնաժողովին կմիանա սփյուռքի ոլորտը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը