25 12 2018

Ի՞նչ են անելու կրճատվողները, արտագաղթելո՞ւ են․ «Հրապարակ»

Ի՞նչ են անելու կրճատվողները, արտագաղթելո՞ւ են․ «Հրապարակ»

«Փորձագիտական- քաղաքական շրջանակներում քննարկվում է, թե որքանով է նպատակահարմար միավորել մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները։«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը փնտրել-փնտրել, սակայն չի գտել պաշտոնական տեքստը։ Իսկ պաշտոնական տեքստը նրան հետաքրքրում է, քանի որ այդ տեքստում լինում է նաեւ հիմնավորումը։ 

«Ասենք` e-draft.am-ում կամ parliament.am-ում, երբ նախագիծ են դնում, դրվում է նաեւ հիմնավորումը, թե ինչու է այդ քայլը կատարվում։ Ես ենթադրություն չեմ ուզում անել։ Մի մասն ասում է, որ գումարներն են կրճատում, որ մյուսների աշխատավարձը բարձրացնեն։ Եթե դա է պատճառը, ապա դա թույլ փաստարկ է։ Եթե գումար ես կրճատում կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար, պետք է հասկանալ նաեւ, թե դա որքանով կապահովի տնտեսական աճ։ Մյուս կողմից էլ՝ ի՞նչ են անելու նրանք, ովքեր կրճատվում են, նրանք էլ արտագաղթելո՞ւ են։ Եվ առանց այդ էլ փոքրացնե՞նք մեր՝ առանց այն էլ փոքր շուկան։ Օրինակ՝ նոր նախարարությունը կոչվելու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, կոնցեպտուալ առումով թող բացատրեն, թե ինչպես են տեսնում դրանց միավորումը»,- ասաց մեր զրուցակիցը։Վարուժան Հոկտանյանը նկատում է, որ այդ օրենքը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 1-ից, ինչը նշանակում է, որ մինչեւ հունվարի 1-ը պետք է լինի ԱԺ արտահերթ նիստ։ «Պետք է գործող կանոնակարգից հասկանալ՝ ներկա ԱԺ-ն անցկացնո՞ւմ է նիստ, թե՞ ոչ։ Որքան գիտեմ՝ պաշտոնապես ԱԺ-ն գտնվում է արձակուրդում»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ նախարարությունների ցանկում չկա նաեւ տրանսպորտի նախարարությունը՝ որպես առանձին կառույց, զարմանալի չէ՞, Վարուժան Հոկտանյանն արձագանքեց․ «Եթե կա հիմնավորում, տեսնեմ այն, կկարողանամ ասել՝ զարմանալի է, թե ոչ։ Պետք է հասկանամ, թե ինչու են կրճատում այն։ Ես առայժմ լսել եմ միայն փաստը, որ կրճատում են։ Այսօր պատահաբար լուրերի թողարկմամբ լսեցի, որ օրենքի նախագիծը վարչապետի աշխատակազմից  փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկել են նախարարություններ։ Եվ հետաքրքիր է․ եթե  մինչեւ հունվարի 1-ը պետք է լինի ԱԺ արտահերթ նիստ, e-draft.am-ում էլ չեն տեղադրել, անհասկանալի վիճակ է առաջանում։ Իսկ e-draft.am-ում պետք է մնա այն երկու շաբաթ, հաշվի առնեն առաջարկները, նոր ուղարկեն կառավարություն, որ այն ուղարկի ԱԺ։ Հիմա անհասկանալի վիճակ է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ