25 12 2018

Նախարարությունները ստացել են «սև թուղթը». «Հրապարակ»

Նախարարությունները ստացել են «սև թուղթը». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դեկտեմբերի 20-ին նախա­րարություններին է ուղարկ­վել կառավարության օպտիմալացման նախագիծը, որն ընդունել են որպես «սև թուղթ»: Կառավա­րությունը հանձնարարել է նախա­րարություններին ուսումնասիրել և 7-8 օրում կարծիք ու առարկություններ ներկայացնել:

Ըստ նախագծի՝ որոշ գերատեսչություններ կմիավոր­վեն, կկրճատվեն, կբաժանվեն: Օրինակ՝ Սփյուռքի նախարարությունը կվերանա, գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն: Իսկ տրանսպորտը կմիավորվի Տարածքային կառավարման, Էներգետիկայի նախարարությունների, Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ:Գյուղնախարարությունը կմիանա Տնտեսական զարգացման նախարարությանը: Կրթության և գիտության նախարարությանն են միանում Մշակույթի և Սպորտի նախարարությունները: 

Ի դեպ երեկ օրվա երկրորդ կեսին նոր հրապարակվեց նախագիծը, առաջիկայում այն կներկայացվի կա­ռավարություն, հետո նաև ԱԺ-ին և, ըստ ամենա­յնի, հենց առաջին նիստում էլ կքննարկվի»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ