22 12 2018

Բժշկական համալսարանը խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրի. «Հրապարակ»

Բժշկական համալսարանը խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը մեզ ասել էր, որ հաջորդ շաբաթ բուհերը հոգաբարձուների խորհուրդների նիստեր են անելու և նոր կազմ են ընտրելու։ Մենք տեղեկացանք, որ առաջիններից մեկը նիստ է անելու Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։

Նիստում խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրվի։ Մենք տեղեկացանք, որ այս պահի դրությամբ 2 թեկնածու կա՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդիկ Համբարձումյանը և երգահան, մասնագիտությամբ բժիշկ, հայտնի բժշկի թոռ Վահան Արծրունին։ Վերջինիս թեկնածությունը բժշկական շրջանակները ողջունում են՝ կուսակցական չէ, պետական պաշտոնյա չէ և ծանոթ է բուհի ու առհասարակ՝ առողջապահության ոլորտին։ Հիշեցնենք, որ նախկին նախագահն Արմեն Աշոտյանն էր։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ