22 12 2018

Երրորդ կարգի հաշմանդամները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. «Ժողովուրդ»

Երրորդ կարգի հաշմանդամները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիները, որոնք յուրաքանչյուր ամիս պոլիկլինիկաներից անվճար դեղ են ստանում, հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվում է նրանք, հերթական անգամ մոտենալով տարածքային պոլիկլինիկա, բացահայտում են, որ այլևս չեն կարող անվճար դեղեր ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացին պատմեց, որ իրեն պոլիկլինիկայում ասել են, թե կարող են դեղատոմս գրել և 50 տոկոս զեղչի կտրոն տալ, որպեսզի վերջինս կարողանա վճարել դեղի գնի կեսը (համավճարով` 50 տոկոսը պետությունը, իսկ մյուս 50-ը` քաղաքացին):

Ի դեպ, այս ընթացքում եղել են դեպքեր, երբ պոլիկլինիկայի աշխատողները զեղչի կտրոնը տրամադրելիս հատուկ ձևով ուղղորդել են, թե որ դեղատնից կարող են զեղչով դեղ ձեռք բերել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ այս հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 2006թ. 1717-Ն որոշմամբ, այսինքն` անվճար կամ արտոնյալ պայմաններով պոլիկլինիկաներից դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող 3-րդ խմբի հաշմանդամներին դեղերը տրվում է 50 տոկոս զեղչով:

  Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ