22 12 2018

«Սուպերնախարարի» թեկնածուի մուտքն արգելել են․ «Ժողովուրդ»

«Սուպերնախարարի» թեկնածուի մուտքն արգելել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ըստ մեր աղբյուրների՝ սուպերնախարարի տիտղո­սին հավակնող ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյա­նը ժամանակ առաջ այցելել է նախագահական՝ Մաշտոցի 47՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման, և փորձել է ծառայողական ավտոմեքենայով մուտք գործել տարածք: Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, բացատրել են, որ կարգը թույլ չի տալիս նման բան, ինչն ահավոր դուր չի եկել վեր­ջինիս:

Նույն կերպ՝ բյուջեի նախագծի քննարկման օրը ԱԺ տարածք է ցանկացել մտնել պատգամա­վոր, Փաշինյանի խորհրդական Հայկ Սարգսյանը, անվտանգությունը կրկին թույլ չի տվել: 

Հիշեց­նենք, որ ավտոմեքենաներով ԱԺ-ում ևս տարածք մուտք գործելու հատուկ կարգ է գործում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ