22 12 2018

Մի քանի օրում քաղաքապետի մի քանի ԺՊ են փոխել․ «Ժամանակ»

Մի քանի օրում քաղաքապետի մի քանի ԺՊ են փոխել․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Գեղարքունիքի մարզի Վար­դենիս քաղաքի նախկին քաղա­քապետի՝ երկրից հեռանալուց հետո քաղաքը մնացել է առանց ղեկավարի: Սակայն զավեշտն այն չէ, որ քաղաքապետը փա­խել է քաղաքից, այլ այն, որ մի քանի օրվա ընթացքում մի քանի ժամանակավոր պաշտոնակա­տարներ են նշանակվում: 

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Վարդե­նիսի քաղաքապետի ժամանա­կավոր պաշտոնակատար էր նշանակվել Սասուն Միքայելյանի մտերիմը, ով նույնիսկ հասց­րել էր քեֆ-ուրախություն կազ­մակերպել այդ առիթով: 

Սակայն երեք օր հետո անհասկանալի պատճառներով նրան հեռացրել են ու օրեր հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակել մարզպետի ընկեր Արամ Մելքոնյանին: Վերջինս Ռուսաստանի Դաշնությունում է մշտապես ապրել: Սակայն երկրորդ ժամա­նակավոր պաշտոնակատարին ևս հեռացրել են, քանի որ նշա­նակումից հետո պարզվել է, որ վերջինս ոչ թե Վարդենիսի գրանցում ունի, այլ գյուղերից մեկի: Երեկ հայտնի դարձավ, որ նույն մարդուն կրկին նշանակել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և ներ­կայացրել քաղաքապետարանի աշխատակազմին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ