«Ժամանակ»-ը գրում է․ «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրամանով ԱԺ փոխնախագահները, հանձնաժողովի նախագահները և խմբակցությունների ղեկավարները զրկվել են ծառայողական մեքենաներից, և դա այն դեպքում, երբ այս ԱԺ-ն գործելու է մինչև հաջորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը՝ հունվարի 14-ը: Ընդ որում, խորհրդարանի նախագահն իր ծառայողական մեքենան և իրեն սպասարկող թիկնազորի մեքենաները շարունակում է ապահովել պետական բենզինով:
Արա Բաբլոյանի այս քայլը պատգամավորները բացատրում են խորհրդարանի բյուջեն նրա կողմից մինչև վերջ դատարկելով: Բաբլոյանը հասկանում է, որ իրենից հետո աուդիտ են անցկացնելու և հայտնաբերելու են իր կողմից մսխված գումարները: Բացը լրացնելու համար նա որոշել է խնայել մյուս պատգամավորների հաշվին, որոնց մեծ մասը նոր խորհրդարանում այլևս չի լինելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը