«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչև հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։
Շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար Ա․ Թորոսյանի ու Ա․ Հարությունյանի։ Մինչև վերջերս Թորոսյանը շատ ինքնավստահ էր, որ սոցապնախարարության հետ միավորված սուպերնախարարության գլխին ինքն է լինելու․ «Մեկ ամիս առաջ իր հետ նման խոսակցություն է եղել, սակայն վերջին օրերին նախարարի նոր անուն է շրջանառվում․ Միքայել Ադամյան՝ Նորք-Մարաշի սրտաբանականի տնօրենի ԺՊ-ն, որին «բրթում» է Արարատ Միրզոյանը։ Իսկ ԱԺ խմբակցության ղեկավար կդառնա Լիլիթ Մակունցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը