14 12 2018

ՀՀ-ՌԴ հարաբերությունները գնալով ավելի են բարդանում․ «Ժամանակ»

ՀՀ-ՌԴ հարաբերությունները գնալով ավելի են բարդանում․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Գնալով ավելի բարդ են դասա­վորվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները. 8 ամիս պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանին մինչ այժմ պաշտոնապես չեն հրավիրել Ռուսաստան, ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը:

 Հիշեցնենք, որ ԵԱՏՄ տարածքում էժան գազ են ստանում միայն Բելառուսն ու Հայաստանը, և մինչև տարեվերջ ավարտվում է մեր պայմանագի­րը: Ռուսաստանը դեռ չի շնորհավորել Փաշինյանին, և չնայած պնդումին, որ ԱԺ ընտրությունները Պուտինը չպետք է շնորհավորի, 2017-ի ընտրու­թյուններից 1 օր հետո նա շնորհավորել է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին. «Ժողովրդական քվեարկու­թյան արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են ՀՀ քաղաքացիների շրջանում: Դա նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, ՀՀ ազգային շահերի պաշտ­պանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է»: Ասվածի հետ դժվար է համաձայնել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ