«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դատական համակարգում դարձավ ներքին տարաձայնության առիթ, և նույնիսկ բանը հասավ այնտեղ, որ դատավորներից մեկը հրապարակավ հայտարարեց, թե դատական համակարգի վրա կա բիրտ ճնշում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին այս թեմայով մի քանի հարց է ուղղել: Մասնավորապես, երբ քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, կաշկանդվա՞ծ էր, թե՞ ոչ: Արդյոք իր վախերից, անհանգստությունից ելնելով` զանգահարե՞լ է նախաքննական մարմնի ղեկավարներին կամ, առհասարակ, այլ անձանց և հայտնել` օրինակ, ինչ անի, ոնց անի:
Քանի որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտարարել էր, թե դատական համակարգի վրա ճնշում կա, այն էլ` բիրտ, հարցրել էինք` իրեն ճնշե՞լ են, եթե ոչ, ինչպե՞ս կբացատրի գործընկերոջ հայտարարությունը:
Ռուբիկ Մխիթարյանն օգնականի միջոցով փոխանցել է հետևյալ պատասխանը. «Մխիթարյանը հարկ է համարել ընդամենը ընդգծել, որ Ձեզ հետաքրքրող գործի առնչությամբ որևէ մեկի հետ դատական նիստից դուրս որևէ քննարկում չի ունեցել, իր` որպես դատավորի գործունեությանը որևէ միջամտություն կամ դրա փորձ չի եղել, հակառակ դեպքում այն, անկասկած, կարժանանար օրենքով նախատեսված համարժեք արձագանքի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը