«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ: Ինչպես հայտնի է, աղետի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար:
Եվ ահա դեպքի վայրից հայտնաբերված սեւ արկղը հիմա ուղարկվելու է ՌԴ: Պատճառն ինքնաթիռի սեւ արկղի վնասվածության աստիճանն է: Հայ փորձագետները տեղում չեն կարողացել սեւ արկղի պարունակությունը` այնտեղ եղած ձայնագրությունները, վերծանել, ուստի նման որոշում է կայացվել: Հիմա ՌԴ-ում հայ եւ ռուս փորձագետները համատեղ այն զննության կենթարկեն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը