12 12 2018

Տապալված հանդիպումների մասին ԱԳՆ-ն լռում է․ «Հրապարակ»

Տապալված հանդիպումների մասին ԱԳՆ-ն լռում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի արտաքին «փայ­լուն» քաղաքականությունը շարունակվում է: Արտգործնախարարության կայքը հաղորդում է նա­խարար Զոհրաբ Մնացականյանի բարձր մակարդակի հանդիպում­ների մասին, սակայն լռում է չստացված հանդիպումների մասին:

Օրինակ, տեղեկատվություն կա, որ «դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտո­նակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ», սակայն չի ասվում, որ նախա­րարն ամեն ինչ արել է, որ իրեն ընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը՝ չի հա­ջողվել, ստիպված բավարարվել է տիկին Գոտեմոլլերի հետ հանդիպմամբ: 

Կամ կայքում լուր կա, որ «դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարա­րի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ», սակայն չի ասվում, որ դեկ­տեմբերի 4-ին Բրյուսելում նա ամեն ինչ արել է, որ հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, չի հաջողվել, բավարարվել է տեղակալի հետ հանդիպմամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ