11 12 2018

100 տոկոսի սինդրոմը․ «Հրապարակ»

100 տոկոսի սինդրոմը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ մենք թեթեւացած շունչ քաշեցինք՝ փակելով ընտրությունների էջը եւ հույս փայփայելով, որ առաջիկա 5 տարիներին դրանք չեն կրկնվելու, եւ երկիրը մտնելու է ստեղծական աշխատանքի փուլ։ Նախընտրական պոպուլիզմից ու ինտրիգներից բոլորս ենք հոգնել՝ անգամ սկանդալներ փնտրող լրագրողները։ Այսօր կարող ենք արձանագրել, որ անկախ ընտրություններին արձանագրված ցածր մասնակցությունից, մեր հանրության ակտիվ հատվածի 70 տոկոսը վստահում է «Իմ քայլը» դաշինքին եւ երկրի կառավարումը հանձնում է «Քաղաքացիական պայմանագիր» ուժին կամ, եթե ավելի պարզ ասենք՝ Նիկոլ Փաշինյանին։

Ընդ որում, նրա հիմնական ընդդիմախոսը՝ Հանրապետական կուսակցությունն անգամ 5 պատգամավորի տեսքով ներկայացված չի լինելու Ազգային ժողովում։ Ինչն իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին այլեւս ոչինչ չի խանգարելու կառավարել այնպես, ինչպես պատկերացնում է, երկիրը ծաղկեցնել կամ տանել անդունդը։ Չի լինելու նաեւ որեւէ արդարացում թույլ տրված սխալներին, իսկ վրիպումներն ու կոռուպցիան հնարավոր չի լինելու բացատրել մեկ ուրիշի պահվածքով, քավության նոխազներ գտնել կամ երկրի հետընթացը վերագրել որեւէ ուժի կամ մարդկանց խմբի։

Լիարժեքորեն՝ 100 տոկոսով տնօրինելով իշխանության «բաժնետոմսերը», Փաշինյանն ու ՔՊ-ն այլեւս կրելու են նաեւ լիարժեք պատասխանատվություն Հայաստան պետության եւ նրա ճակատագրի համար։ Այս առումով, անշուշտ, մենք մտահոգվելու պատճառներ ունենք, թեեւ դա բոլորովին պատճառ չէ, որ ՀՀԿ-ին վերադարձնենք կամ նոստալգիա ապրենք։ Այդ ուժն ամեն ինչ արեց, որ ձախողի երկրի քաղաքական կառավարումը եւ կորցնի 2017-ին ստացած 740 հազար ընտրողների վստահությունը, եթե, իհարկե, այդ վստահությունն ուներ։ Այժմ մեր երկրի համար նոր էջ է բացվում, տա Աստված՝ լուսավոր էջ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ