11 12 2018

Ինչից ինչ դարձան. «Հրապարակ»

Ինչից ինչ դարձան. «Հրապարակ»

Այս ընտրությունների արդյունքները որոշ մարդկանց համար անակնկալ էին: Մարդիկ, որոնք ոչ հեռավոր անցյալի ամենապայծառ երազներում անգամ չէին կարող տեսնել, որ իրենց օգտին կքվեարկեին Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, տեսան իրական կյանքում՝ դեկտեմբերի 9-ին, երբ ամփոփվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

 

«Նրանցից մեկն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, որը 2017-ի ընտրություններին ընդամենը 383 ձայն էր ստացել, իսկ նախօրեին «թիվ է խփել»՝ 22 հազար 604 ձայն: Ընդհանրապես, մի քանի բացառություններով՝ գրեթե բոլոր մարզպետներն էլ ծանրակշիռ ձայներ են ստացել, ինչը վարչական ռեսուրսի տնօրինման վկայություն է: Խնդրահարույց Կոտայքում, որտեղ մի կողմից Ծառուկյանի ազդեցությունն է, մյուս կողմից՝ Սասուն Միքայելյանի, որն իշխող «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայն ստացածն է՝ մոտ 31 հազար, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 20 հազարից ավելի ձայն է ստացել:

Ի դեպ, Ծառուկյանի հարազատ մարզում իր կուսակցությունից ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն նրա թիկնազորի պետ էդուարդ Բաբայանն է՝ մոտ 7 հազար 500, իսկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը 4 հազար 560 ձայնով 2-րդն է:

Գրեթե բոլոր ընտրատարածքներում հետաքրքիր պատկեր է գրանցվել: Արարատի մարզի տարածքից մարզպետին երկրորդում է Ռազմիկ Թևոնյանի որդին՝ Սեդրակը, կիսով չափ պակաս ձայներով, իսկ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ռեյտինգայիևների շարքում իր ստացած ձայներով 4-րդն է՝ 5 հազար 759 ձայն:

Մարզում լիակատար ֆիասկո գրանցեց ՀՀԿ-ն: Անցած ընտրություններին միայն Արայիկ Գրիգորյանի միջոցով 45 հազար քվե ստացած այս կուսակցության ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Մուրադ Մուրադյանն է՝ 1840, որը գրեթե տասն անգամ պակաս ձայն է ստացել նախորդ ընտրությունների համեմատ: ԲՀԿ-ից գրեթե նույն վիճակում Տիգրան Ստեփանյանն է՝ 2 հազար 166, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն ընդամենը 146 ձայն է ստացել, նրան չեն աջակցել նույնիսկ Արգամ Աբրահամյանի աջակիցները, որոնց թիվն անցած ընտրությանը 30 հազարից ավելի էր: «Լուսավոր Հայաստանի» ամենաշատ ձայն ստացած թեկնածուն անհայտ Էմին Հովհաննիսյանն է՝ 905, «Մենք» դաշինքով առաջադրված «Վեդի Ալկոյի» Մանվել Ղազարյանը ստացել է 1647 ձայն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ