11 12 2018

Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ փոխնախագա՞հ․ «Ժամանակ»

Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ փոխնախագա՞հ․ «Ժամանակ»

«Ժամանանկ»-ը գրում է․ «Ըստ Սահմանադրության՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներ­կայացուցիչ, և այդ տեղը ստա­նում է այն ոչ իշխանական կուսակցությունը, որը խորհրդա­րանական ընտրությունների արդյունքում առավել թվով քվե­ներ է ստացել: Այս դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կու­սակցությունը:

Եթե նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն որպես փոխնախագահի թեկնածու առաջադրել էր Միքայել Մելքումյանին, ապա այս անգամ նրան կարող է փոխարինել Նաիրա Զոհրաբյանը, ով երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Մելքումյանը: Եվ դա այն դեպ­քում, որ ԲՀԿ Սիսիանի մարզա­յին կառույցը հիմնականում աշխատում էր Զոհրաբյանի դեմ, կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանը փաստացի աշխա­տեց իր փեսայի՝ «Իմ քայլի» կող­մից առաջադրված Կարեն Համբարձումյանի օգտին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ