«Ժամանակ»-ը գրում է․ «Շատ կարճ ժամանակահատվածում երեք կուսակցություն փոխած, նախկին ՀՀԿ-ական, մինչև հոկտեմբերի 3-ը ԲՀԿ-ական, հիմա արդեն «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում հայտնված Կարեն Համբարձումյանի հայրը՝ Հովիկ Համբարձումյանը, օրերս Սիսիանի զորամասում բուտերբրոդներ է բաժանել զինվորներին:
Եթե որևէ այլ քաղաքական ուժի կողմից սա արված լիներ, ապա հաստատ այն կորակվեր որպես ընտրակաշառք, որովհետև այդ զորամասի զինվորները պետք է մասնակցեն ընտրություններին, և Համբարձումյանը հաստատ բուտերբրոդները բաժանել է, որ զինվորները ընտրեն իր որդուն:
Ի դեպ, Հովիկ Համբարձումյանը ՏԸՀ նախագահ է և բավական լավ ծանոթ է Ընտրական ու Քրեական օրենսգրքերին: Բայց նա իրեն պաշտպանված է զգում, քանի որ ամեն ինչ անում է հանուն հեղափոխության վերջնական հաղթանակի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը