Սահմանադրական դատարանը շարունակում է քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը:
Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի քննության ժամանակ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը բացատրություններ տվեց դիմումատուների բարձրացրած հարցերի վերաբերյալ:
Դատախազին հարցեր ուներ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը.
«Համացանցում նյութ է, որտեղ Գորիսի վարչական շրջանի բնակիչներն էին: Տպավորությունս այդ նյութից հետևյալն է, որ ինչ-որ մի փուլում համայնքի ղեկավարը օգնություն է բաժանել, հիմա բոլորին, ովքեր օգնություն են ստացել, մեկ առ մեկ կանչում են, հարցաքննում են՝ արդյոք դա ընտրակաշառք չի՞: Իրենք հերքում են, որ ընտրակաշառք է: Անաչառ դիտորդի մոտ տպավորություն կստեղծվի, ինքս մի տարի առաջ նման երևույթի մասնակից եմ եղել, ականատես եմ եղել, երբ մարդկանց կանչում են, ասում են՝ այսինչ ցուցմունքը տուր, կամ հաստատիր, կամ հերքիր: Մենակ այս մի համայնքո՞ւմ է, թե՞ դատախազությունը, իրավապահ մարմինները բոլոր համայնքներում օգնության հետքերով շարունակում են գնալ և ստուգել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը