«Հրապարակ»-ը գրում է․ «Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը երեկ Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ընտրություններից հետո բացել է տալու տարածքի բոլոր ընտրատեղամասերը՝ վերահաշվարկի համար:
Իր բոլոր վստահվածներին ցուցում է տրված հանգիստ հետևելու հատկապես ռեյտինգային թեկնածուների քվեաթերթիկների հաշվարկին, անաղմուկ ֆիքսել տվյալները, իսկ հետո, երբ կբացվեն տեղամասերը, ու կպարզվի, որ մեկ թեկնածուի թերթիկը դրվել է մյուսի թերթիկների մեջ, կհարուցվեն քրեական գործեր»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը