29 11 2018

«Բյուջե 2019». Ամենասրընթաց հաստատված նախագիծը․ «168 Ժամ»

«Բյուջե 2019». Ամենասրընթաց հաստատված նախագիծը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումներին զուգընթաց տեղի ունեցող քաղաքական զարգացումներն այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ կասկածի տակ էր հայտնվել նախագծի հնարավոր հաստատումը:

Վերջին տարիներին երբ է ներկայացվել և հաստատվել օրենքի նախագիծը, և քանի օր է տևել քննարկումը․ 2014 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողով է ներկայացվել 2013 թվականի հոկտեմբերի 2-ին: Քննարկման գործընթացը տևել է 72 օր, և հաստատվել է դեկտեմբերի 12-ի նիստում: 8 օրով ավելի պակաս է տևել 2015 թվականին բյուջեի նախագծի քննարկումը, ներկայացված լինելով դարձյալ հոկտեմբերի 2-ին՝ օրենքն ընդունվել է դեկտեմբերի 4-ի նիստում, իսկ քննարկման տևողությունը կազմել է 64 օր:

2016 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը տևել է 69 օր: Նախագիծը ներկայացվել է դարձյալ հոկտեմբերի 2-ին և հաստատվել դեկտեմբերի 9-ի նիստում: Արդեն 2017 թվականին նախագիծն ԱԺ է ներկայացվել սեպտեմբերի 30-ին, ինչի արդյունքում, թեև հաստավել է դեկտեմբերի 8-ին, սակայն քննարկման ժամանակահատվածը կազմել է 70 օր:

Այս տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացվել 2017 թվականի հոկտեմբերի 2-ին և հաստատվել է դեկտեմբերի 8-ի նիստում, որի արդյունքում քննարկման ժամանակահատվածը կազմել է 68 օրացուցային օր:

Գալով առաջիկա տարվա՝ 2019 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը, պետք է կրկին անդրադառնանք հնչած այն կարծիքներին, որոնք կապված էին բյուջեի հաստատման ռիսկերի հետ: Բանն այն է, որ փաստացի լուծարված ԱԺ-ն, հատկապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում, հնարավոր է՝ չկարողանար կազմակերպել հաստատման բնականոն գործընթացը: Սակայն, արի ու տես, որ այն ոչ միայն հնարավոր եղավ, և 2019 թվականի բյուջեն հաստատվեց, այլև այն դարձավ վերջին տարիների ամենասրընթաց հաստատվածը՝ այդպիսով նաև բյուջեի համար ապահովելով ևս մի նոր բնութագրիչ՝ սրընթաց հաստատված: Նախագիծը, ավանդույթի համաձայն, Ազգային ժողով է ներկայացվել հոկտեմբերի 2-ին և հաստատվել նոյեմբերի 22-ի նիստով: Արդյունքում՝ 2019 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը հաստատվեց ռեկորդային արագությամբ՝ 52 օրում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ