«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը մտադիր է իրենց քաղաքական ուժի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում մանդատը վայր դնել:
Թերեւս սա է եղել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հուշագրից զատ, բանավոր ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը:
Իսկ ցուցակում ընդգրկվելը պայմանավորված է զուտ նրանով, որ առանց Ծառուկյանի ԲՀԿ-ին ընտրող դժվար կլիներ գտնել:
Նոր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կփորձի ձերբազատվել օրենսդիրում վերջին գործարարից, իսկ դրա դիմաց զիջել ԲՀԿ-ին երկու նախարարական պորտֆել՝ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները:
Դրանք համապատասխանաբար կփոխանցվեն Հրաչյա Ռոստոմյանին եւ Գաբրիել Ղազարյանին, որոնք առերեւույթ ԲՀԿ-ի հետ կապ չունեն, բայցեւ ասոցացվում են Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հետ՝ լինելով կառավարությունում հենց այս քաղաքական ուժի հենասյուները:
Այնպես որ, ԲՀԿ-ից այլընտրանք՝ գուցե, բայց ընդդիմություն այդպես էլ դուրս չի գա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը