27 11 2018

Սպասվում է ապագաղափարական պայքար․ «168 Ժամ»

Սպասվում է ապագաղափարական պայքար․ «168 Ժամ»

«Հայաստանում միշտ են եղել արևմտամետ ուժեր, հնչեցրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները կամ հարաբերությունների որակը վերանայելու պահանջներ, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում եղել են խնդիրներ, այդ թվում՝ հարուցված Ռուսաստանի կողմից: Բայց նման արմատական պահանջներ երբեք չեն հնչել, թեև զարմանալի չէ, որ նման պահանջներ հնչեցնում են «Սասնա ծռերը», որոնց մենք տեղյակ ենք հայտնի իրադարձությունների միջոցով: Ես չեմ կարծում, որ ընդհանրապես հակառուսական այդ պահանջները և նրանց մյուս արտաքին քաղաքական պահանջներն աջակցություն են գտնելու հասարակության շրջանում, քանի որ դրանք դուրս են իրատեսականությունից»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող արևմտամետ ուժերին:

Նրա խոսքով, այդ ուժերի ներկայությունն օգնելու է ՀՀ իշխանությանը՝ հայ-ռուսական հարաբերություններում առաջացող խնդիրները լուծելու համար:

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ սպասվում է ապագաղափարական պայքար, որի ընթացքում նույնիսկ էական էլ չէ, թե որ ուժն ինչպիսի ներքին և արտաքին քաղաքական տեսլական է առաջ քաշում, քանի որ դրանք կարևոր չեն հասարակության համար: Միաժամանակ նա նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները որևէ կերպ չեն ցուցադրել ԵՄ-ի հետ հարաբերություններն առաջ մղելու քաղաքական կամք:

Իսկ գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարի խոսքով՝ առաջիկա ընտրությունների արդյունքները չափազանց կանխատեսելի են:

«Սակայն հետաքրքիր ընտրարշավ է սպասվում, քանի որ նաև ընդդիմադիր ուժեր են մասնակցում, որոնց ներկայությունն այս խորհրդարանում մեծ կարևորություն է ունենալու իշխանության զսպման տեսանկյունից. «Կարծում եմ` ընդդիմությունը՝ ի դեմս նախորդ իշխանությունը ներկայացնող ուժի, կլինի խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է հակառուսական պահանջներին` Ռարն ասել է, որ ոչ իրատեսական պահանջներն անլրջացնում են նաև այն պայքարը, որը փորձելու են ծավալել այլ ուժեր արևմտամետության ուղղությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ