«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարեց, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքը: Իհարկե, Փաշինյանը նշեց, որ դա ասում է փոխաբերական իմաստով՝ նկատի ունենալով, որ ընտրակաշառք բաժանողները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Բայց խոսքը ազդեցիկ է դառնում, երբ այն ամրապնդվում է գործով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նույնիսկ ՔՊ որոշ թեկնածուներ համայնքապետերին գումարներ են տալիս, որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն, և իրենք առաջ անցնեն ՔՊ-ի իրենց մրցակիցներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը