«Հրապարակ»-ը գրում է․ «Մամուլի ազգային ակումբի ղեկավար, դասախոս Նարինե Մկրտչյանը, ով օրերս հանդես եկավ մեր թերթում՝ նկարագրելով, թե ինչպես է ՔՊ վարչությունը «քաստինգ» անում պատգամավորության թեկնածուներին, պարզվում է՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մորաքույրն է:
Մեր աղբյուրներն ասում են, որ նրան «կտրելու» հարցում դա ևս դերակատարում է ունեցել, մասնավորապես՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը միտումնավոր է նրան «հավատաքննել» և «կտրել», քանի որ ինքն էլ է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, ինչպես Նարինե Մկրտչյանի զարմիկ Արարատ Միրզոյանը: Բանն այն է, որ ՔՊ վարչության անդամները հնարավորություն են ունեցել մասնակցելու նախնական ընտրացուցակի ձևավորմանը, որից կարելի է պատկերացում կազմել տվյալ կուսակցականի դիրքի ու կշռի մասին: Ի դեպ, Միրզոյանն այլ թեկնածություններ էլ է ներկայացրել, որոնք նույնպես տապալվել են: ՔՊ վարչության ներսում հակասություններն այնքան են սրվել, որ «քաստինգի» ընթացքում մեկը մյուսի «թեկնածուներին» տապալելով է զբաղվել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը