«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի նորընտիր խորհրդարանն իր աշխատանքը կարող է սկսել՝ Հայաստանի արտաքին պարտքը ևս 50 մլն դոլարով ավելացնելու մասին համաձայնագիրը վավերացնելով: Երեկ կառավարությունը խորհրդարան է ուղարկել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը:
Այս համաձայնագրով կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ է ներգրավում, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ չնայած ստվերի կրճատման մասին հայտարարություններին, Հայաստանի բյուջեն համալրվելու է վարկային միջոցներով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը