16 11 2018

Հետընտրական թեժ կրքեր` ԲԴԽ-ում․ «Ժողովուրդ»

Հետընտրական թեժ կրքեր` ԲԴԽ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 8-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ անդամ է ընտրվել դատավոր Նախշուն Տավարացյանը: Այդ ընտրությունները բավական թեժ են ընթացել, հաջորդել են «հետընտրական կրքեր», որոնց արդյունքում էլ Տավարացյանը հրաժարական է ներկայացրել:

Բանն այն է, որ Տավարացյանը հավաքել է 22 ձայն, մինչդեռ մեկ այլ դատավոր՝ Սուրեն Անտոնյանը, ստացել է 72 քվե: Բայց քանի որ օրենքով ԲԴԽ կազմում պետք է պահպանվի նաև գենդերային հավասարություն, ընտրված է համարվել քիչ ձայն ստացած կին դատավորը: Այս հանգամանքը դուր չի եկել Անտոնյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նախշուն Տավարացյանը հայտարարել է. «Դատավորները ականատես եղան, երբ հաշվիչ հանձնաժողովը հայտարարեց, որ օրենքով տրված իմ իրավունքից ես օգտվել էի: Բայց սկսվեցին տարաբնույթ մեկնաբանություններ, համակարգում ստեղծվեց անառողջ մթնոլորտ, սկսեցին տեղիք տալ տարբեր քննարկումների, ընդհուպ մինչև օրենքի մեկնաբանության հասան: Ես, տեսնելով, որ անհամերաշխություն է, անառողջ մթնոլորտ է ստեղծվում, իսկ դա իմ ընտանիքն է, ես չէի կարող մարդկանց կամքին հակառակվել, հրաժարվեցի»,- ասել է նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ