14 11 2018

Պատգամավորի մանդատի մասին երազողների պակաս չկա. «Հրապարակ»

Պատգամավորի մանդատի մասին երազողների պակաս չկա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անձնագրային եւ վիզաների վարչությունն այս օրերին գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում՝ գրեթե 24 ժամ, որ հասցնեն տեղեկանքներ տրամադրել բոլոր ցանկացողներին։ Խոսքը, բնականաբար, ԱԺ պատգամավորության թեկնածուներին տրվող տեղեկանքների մասին է՝ բնակության եւ քաղաքացիության վերաբերյալ․ 5 տարվա մշտական քաղաքացիության եւ նույնքան էլ Հայաստանում բնակվելու փաստը հաստատող։

Դատելով դիմողների քանակից, ինչպես նաեւ այլ փաստերից՝ պատգամավորի մանդատի մասին երազողների պակաս մեզանում չկա։ Եվ որքան զավեշտալի է պոտենցիալ պատգամավորացուների քանակն ու աժիոտաժը մեր տիպի փոքր երկրի համար, նույնքան էլ զավեշտալի են տարբեր կուսակցությունների ջանքերը՝ ամեն գնով առաջադրվել ընտրություններում, անգամ չունենալով համապատասխան քանակի թեկնածուներ։

Երեկ, օրինակ, Ֆեյսբուքում հայտնվել էր մի առաջարկ, որն առնվազն թափուր աշխատատեղի մասին հայտարարություն էր հիշեցնում․ «Ովքեր պատրաստ են նախընտրական ցուցակներում որպես պատգամավորի թեկնածու, թող դիմեն ինձ»։

Ովքեր են այդ համարձակները։ Ի վերջո, խորհրդարանական ընտրությունը սպորտային, այն էլ՝ սիրողական, մարաթոն չէ, որ մասնակցեն՝ մասնակցելու համար։ Սա լուրջ քաղաքական գործընթաց է, որին պետք է մասնակցեն քաղաքական պայքարի ունակ եւ խորհրդարանում անելիք ունեցող ուժերը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում;

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ