13 11 2018

ՀԱՊԿ-ից հրաժարված Հայաստանը խոսում է պաշտոնը չկորցնելու մասի՞ն. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ից հրաժարված Հայաստանը խոսում է պաշտոնը չկորցնելու մասի՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Փոխադարձ լսել են տարբերվող կարծիքներ ու համապատասխան հիմնավորումներ, որոշել են միառժամանակ վերցնել դադար վերլուծելու և որոշելու համար, թե որ տարբերակը լավագույնս կծառայի Կազմակերպությանը»,- մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը` պնդելով, որ նման դեպքում կա իրավական բաց:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու պարագայում մեր կողմից կառույցում մեր գտնվելու նպատակահարմարության հարցը բարձրացնելուն, Վիրաբյանն ասել է. «Որքանո՞վ է ճիշտ խոսել գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու մասին, երբ մենք փաստում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը նախաձեռնվել է հենց հայկական կողմից Կազմակերպության հեղինակությունը ներքին իրավական գործընթացներից զերծ պահելու համար»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ