10 11 2018

Պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից․ «Հրապարակ»

Պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի լուծարումից հետո չեղարկել է գործուղումների ծախսերը, հայ պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից։ Նոյեմբերի 8-15-ը Պեկին է գործուղվել ՀՀ-Չինաստան բարեկամական խմբի պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։ Կազմում են Ջեմմա Բաղդասարյանը, Շուշան Սարդարյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, «ՔՊ»-ից՝ Լենա Նազարյանը, Արամ Սարգսյանը, իսկ Մարգարիտ Եսայանն ու Ալեն Սիմոնյանը հրաժարվել են։

Եսայանը հայտնեց, որ հրաժարվել է բարեկամի մահվան պատճառով։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասաց, որ ծախսերը չինական կողմն է հոգում։ Սովորաբար բարեկամական խմբերի այցելությունների ծախսերը լուծվում են փոխպայմանավորվածությամբ, երբեմն էլ Հայաստանն է, բացի ավիատոմսերից, մնացած ծախսերն իր վրա վերցրել՝ խմբեր հյուրընկալելիս։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ