09 11 2018

Քաղաքական որոշումն ընդդեմ իրավականի՝ ՀԱՊԿ-ում․ «Ժողովուրդ»

Քաղաքական որոշումն ընդդեմ իրավականի՝ ՀԱՊԿ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այդպես էլ չի տվել վերջին ժամանակ­ներս շատերին տանջող հարցի պատասխանը՝ ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ կողմից հետ կանչելուց հետո Բելառուսն ուզում է վերցնել կառույցի նախագահությունը: 

Այս հարցում Բելառուսին սատարում է Ղազախստանը, իսկ ՌԴ-ն, որի տեսակետը ՀԱՊԿ-ում վճռորոշ նշանակություն ունի, դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել:

Ամեն դեպքում, այդ կառույցում որոշումները կայացվում են կոլեգիալության սկզբունքով, և եթե որևէ մեկը որևէ տար­բերակի վրա վետո դնի, ապա որոշում չի կայացվի: Մինչ այդ նկատենք, որ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ կետն ասում է. «Գլխավոր քարտուղարը նշանակվում է խորհրդի որոշմամբ՝ երեք տարի ժամկետով»:

Ու քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը երեք տարով փոխանցվել էր հենց Հայաստանին, ոչ թե Յուրի Խաչատուրովին, հետևաբար անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա: Եվ զուտ իրավական տեսանկյունից մի­անշանակ Հայաստանն է ճիշտ, սակայն այստեղ առկա են նաև քաղաքական նյուանսներ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ