06 11 2018

Նիկոլ Փաշինյանի խնդիրը ՀԱՊԿ-ում․ «Ժամանակ»

Նիկոլ Փաշինյանի խնդիրը ՀԱՊԿ-ում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «ՀԱՊԿ մամուլի խոսնակը հայտարարել է, թե տեղեկու­թյուն չունի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման մա­սին: Այդպիսի տեղեկություն հայտնվել էր ռուսական մա­մուլում. «Կոմերսանտ»-ն էր գրել այդ մասին: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հար­ցի քննարկում սպասվում է նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք Վեհաժողովում:

Գլխավոր քարտուղարի պաշ­տոնից ազատվել է Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը՝ հայտնի զարգացում­ների արդյունքում: Սակայն Հա­յաստանի քվոտան դեռ ունի ժամանակ մինչև 2020 թվակա­նը: Հայաստանն ի պատասխան «Կոմերսանտ»-ի՝ անանուն, սա­կայն պաշտոնական լրատվա­միջոցով տեղեկություն էր տա­րածել, որ Խաչատուրովի փո­խարեն առաջադրվելու է Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախկին նա­խարար:

Պաշտոնական մակարդակում Հայաստանի ԱԳՆ խոսնակն ասել էր, որ Երևանի համար առաջնահերթ է քար­տուղարության գործունեության արդյունավետությունը: Հայաստանի կամ այլ ներկայացուցչի մասին հարցը մնացել էր բաց: Ակնառու է, որ այդ տեսանկյու­նից կա անորոշություն կամ ըն­թացք, որը թույլ չի տալիս խոսել որևէ հավանական որոշման մասին: Սակայն նկատելի է, որ առնվազն դիտարկվում է երկու տարբերակն էլ, և չի բացառ­վում, թե այն, որ Երևանը կպա­հի դիրքը, չի բացառվում և հա­կառակը:

Այստեղ, անշուշտ, պետք է հարց տալ, թե ընդհանրապես Հայաստանն ինչ է շահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշ­տոնի քվոտան ստանձնելով: Գործնականում ոչինչ: Ավելին՝ այդ հանգամանքն անուղղակիորեն, բայց թափանցիկ տողա­տակով տարբեր հայտարարու­թյուններով անգամ նախկին իշ­խանությունն էր հաստատում, երբ դեռևս իշխանություն էր:

Օրինակ՝ հիշարժան է ԱԺ փոխ­նախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքն այն մասին, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀԱՊԿ պաշտոնյա է, ՀԱՊԿ, ոչ թե Հայաստանի քաղաքականու­թյունն առաջ տանող:

Եվ սա նաև տրամաբանական է, ըստ էության, որովհետև կապ չունի, թե որ երկրի ներկա­յացուցիչն է, օրինակ, ԵՄ հանձ­նաժողովի նախագահը կամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղա­րը: Ըստ այդմ՝ այստեղ հարցն այն է, թե Հայաստանն ինքն ինչ­քանով է կարող արդյունավետ քաղաքականություն վարել ՀԱՊԿ-ում և հետապնդել իր շահը, ըստ այդմ՝ կազմակերպությանը պահել կամ ավելի շուտ բերել դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարման դաշտ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ