«Ժամանակ» թերթը գրում է․ «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության:
ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն, և ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, առանց ռեյտինգային բաղադրիչի: ՀԱԿ-ը 2017թ. ընտրությունների փորձը նկատի ունենալով՝ հասկանում է, որ ինքը ռեյտինգային թեկնածուներ չունի և չի կարող ձայներ ակնկալել ռեյտինգային թեկնածուներից: Բացի այդ, ՀԱԿ ներկայացուցիչները չեն կարողացել գտնել ընտրարշավի ֆինանսավորման հուսալի աղբյուր, ինչը ոչ պակաս կարևոր է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու համար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը