02 11 2018

Չարդարադատության մասին խոսելիս ցցուն է Ռոբերտ Քոչարյանի գործը․ «Իրավունք»

Չարդարադատության մասին խոսելիս ցցուն է Ռոբերտ Քոչարյանի գործը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ուրվագծվում է բոլշևիկյանի տիպի խորհրդարանի ուրվականը, ուր անպակաս են միաձայն քվեարկությունները և բուռն ու որոտընդոստ ծափահարությունները։ Ճիշտ է՝ սահմանադրորեն առնվազն 34 մանդատ պետք է պատկանի ընդդիմությանը, սակայն ընդդիմադիրների ռեպրեսիաների ենթարկելու արվեստը վոժդը այն-քան լավ է սովորել, որ միգուցե շուտով Լավրենտի Բերիան իր գերեզմանում նախանձից շուռ գա: Բայց վերադառնանք չարդարադատությանը: Այդտեղ ևս շատ ցցուն է Ռոբերտ Քոչարյանի գործը: Իր քրգործի առնչությամբ ՀՀ երկրորդ նախագահը մասնավորապես նշել է «Քննության տրա-մաբանությունը կառուցվում է ընտրողաբար, այդ «սարքված» գործի նյութերն ամբողջացվում են, որպեսզի բոլորն անցնեն նախապես ընտրված մեղադրանքի և նրանց կողմից «նշանակված» մեղավորների սխեմայով: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են մեղադրանքը «սարքելով», հենց իրենք պատասխան կտան օրենքի առաջ»:

Իսկ որ Ռոբերտ Քոչարյանից վոժդը և վերջինիս թրաշամանուկները շատ են վախենում. Երևում է այն հանգամանքից, որ հենց վարչապետի չընտրության օրը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ով վաղուց կնքված է Սորոսիչ մականունով, շեշտեց, որ չի բացառում, որ 2008թ. մարտի 1 ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը: Եվ անհապաղ էլ գումարվեց դատական նիստը, որը պետք է քններ Վահագն Հարությունյանին կալանավորելու հարցը։ Դե ինչ, գործնակա¬նում այժմ հրոսակախմբերից չտարբերվող նախկին իրավապահ մարմինները թերևս ունեն ընդամենը մեկ խնդիր՝ ձևակերպել այն, ինչը որպես հրաման չեն ստացել թավշակրոն խունտայից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ