«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 14-ին ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. ԱԺ ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու համար:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարզվել էր, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին կաշառք տվող պատգամավորը «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանն է եղել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ պատգամավորը իր մտերիմ շրջապատում ասել է, որ ինքը որեւէ մեկին գումար չի տվել, եւ նման բան չկա եւ, առհասարակ, իրեն էլ իրավապահները չեն կանչել հարցաքննել, որ ինքը հերքի այդ տեղեկությունները, որի մեջ իբր ցանկանում են իրեն մեղադրել»։
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը