30 10 2018

Սիրիայում ՀՀ առաքելությունը կարող է ավարտվել` դեռ չսկսված. «Իրավունք»

Սիրիայում ՀՀ առաքելությունը կարող է ավարտվել` դեռ չսկսված. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայաստանյան մի քանի փորձագետների եւ քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի դրոշի ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել:

Ամերիկացի պաշտոնյան ուղիղ ակնարկել է, որ սա վատ է եւ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ այն այնքան էլ հումանիտար առաքելություն չէր, այլ՝ ռազմական:

Ավելին՝ Բոլթոնը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանից է գալիս եւ այնտեղից ստացել է հավաստիացումներ, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին հարցը լրջորեն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ