27 10 2018

Ով է կազմակերպել Մկրտումյանի տան վրա հարձակումը. «Ժամանակ»

Ով է կազմակերպել Մկրտումյանի տան վրա հարձակումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 28-ին երեք դիմակավորված և զինված անձինք ավազակային հարձակում էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա:

Հոկտեմբերի սկզբին Վրաստանում կալանավորվեց և Հայաստան տեղափոխվեց ավազակային հարձակման մեջ կասկածվող Գագիկ Ղեւոնդյանը, ով ՀՔԾ-ում ցուցմունք էր տվել, որ ավազակային հարձակումը ինքը չի կազմակերպել, և տվել էր այլ մարդու անուն:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակումը նախաձեռնել և կազմակերպել է ԱԺ նախկին պատգամավոր, հոկտեմբերի 6-ին ԱԺ մեկ այլ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող, իսկ այնուհետեւ կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն գործած Հարություն Ղարագյոզյանը, ով մեծ գումարներ է պարտք եղել Մկրտումյանին:

Հետաքրքիր զուգադիպությամբ Վրաստանում Գագիկ Ղեւոնդյանի կալանավորման եւ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության ժամկետները համընկնում են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ