«Ժամանակ» թերթը գրում է. «Նախապես որոշված էր, որ Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը պետք է քննարկվեր հոկտեմբերի 29-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ Համաներման մասին հարցով նոր արտահերթ հրավիրվի:
Ֆորմալ բացատրությունն այն է, որ արտահերթը նախաձեռնողները նիստի օրակարգում փոփոխություն կարող են կատարել նիստ հրավիրելուց հինգ օր առաջ, եւ այս դեպքում ժամկետները չէին բավարարում:
Սակայն առանձին նիստ հրավիրելը ունի նաեւ քաղաքական ենթատեքստ. ՀՀԿ-ականները ուզում են բոյկոտել ԸՕ հարցով արտահերթը, բայց պատրաստ են կողմ քվեարկել Համաներմանը: ԱԺ նախագահն էլ առանձնացրել է ԸՕ-ն համաներումից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը