«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, սակայն նա ևս այս պաշտոնին երկար չի մնա:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իշխանության ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախարար աշխատել, քանի որ այդ պաշտոնն իրենը չի համարում:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս ասել է, որ ցանկանում է հետ վերադառնալ իրեն առավել հարազատ ոլորտ, որտեղ նա երկար տարիներ աշխատել է: Մինչ նախարար լինելը Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ: Ուստի չի բացառվում, որ նա հանկարծ դառնա այդ հանձնաժողովի ղեկավար, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը մնա օդից կախված»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը